Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Դա Ռուսաստանի պատերազմը չէ, այլ համայն մարդկության պատերազմը»

«Դա Ռուսաստանի պատերազմը չէ, այլ համայն մարդկության պատերազմը»
19.04.2014 | 13:26

«Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և գաղափարախոսական գործիքների կիրառումը ուկրաինական ճգնաժամում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը սկսվեց ռուսական լրատվամիջոցների պատրաստված տեսանյութի ցուցադրմամբ:

«ՈՒկրաինայում կիրառվում եմ բևեռացման տեխնոլոգիաներ, ժողովրդի մի խավին թշնամացնում են մյուս խավի դեմ, ինչն ուղղված է երկրի քայքայմանը: Նպատակն է ստեղծել Ռուսաստանի կողքին անկայուն գոտի, հետո «կրակը» տեղափոխել Ռուսաստան»,- ասաց ակումբի ղեկավար Արման ԲՈՇՅԱՆԸ: Նկատեց, որ աշխարհաքաղաքական այս պրոցեսներին մենք, ուզենք թե չուզենք, անմիջականորեն կապված ենք:
Մեզ մոտ, նրա խոսքով , հակաքայլեր են արվում, ներքին առճակատումներ չկան, կա իշխանություն- ժողովուրդ առճակատում, բայց ոչ` ժողովուրդ-ժողովուրդ:
«Բայց եթե ՈՒկրաինայում հաջողվել է կիրառվել այդ տեխնոլոգիաները, դրանք այս կամ այն ձևով կարող են ներմուծվել Ռուսաստան հետո նաև Հայաստան, ԱՊՀ երկրներ:
Գաղտնիք չէ, որ այս ամենի նպատակը Ռուսաստանի քայքայումն է, ինչը նշանակում է Թուրքիայի ակտիվացում»,- հավելեց Արման Բոշյանը:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ նման տեսանյութ դիտելուց հետո տպավորությունն է ստեղծվում, թե ՈԻկրաինան ամբողջովին դարձել է նացիստական երկիր, մինչդեռ պետք է հարգենք այդ ժողովրդին և հասկանանք, որ իրենք պետք է իրենց ներքին խնդիրները լուծեն: Նրա կարծիքով` Ռուսաստանը և ՈԻկրաինան երկու սլավոնական և բարեկամ ժողովուրդներ են և ավելի հեշտությամբ լեզու կգտնեն իրար հետ, քան եթե մենք միջամտենք: Արամ Սարգսյանը կարևորեցի ի դեմս Ռուսաստանի կայուն և վստահելի ռազմավարական գործընկեր ունենալը: Հիշեցրեց, որ 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը հույս ուներ, որ ԱՄՆ կօգնի Վրաստանին և Ռուսաստանը պարտություն կկրի: Ադրբեջանը օգոստոսին պետք է հարձակում սկսեր Իջևանի ու Նոյեմբերյանի կողմից, որից հետո հիմնական հարձակման կանցներ Ղարաբաղի ուղղությամբ։ Դա չեղավ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը հաղթեց: Ալիևը հիմա էլ սպասում է, որ Ռուսաստանը թուլանա, ինքը օգտվի առիթից` հարձակվի Հայաստանի վրա:
Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ բոնորշմամբ` ներկայումս ինչ կատարվում է աշխարհում` ռուս-ուկրաինական առճակատման առնչությամբ, Ռուսաստանի պատերազմը չէ, այլ համայն մարդկության պատերազմը: Եթե պարտվի Ռուսաստանը, կպարտվի ողջ մարդկությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ